Սննդի համաշխարհային ծրագիրը կոչ է արել անհապաղ օգնություն ցուցաբերել Եմենին
https://parstoday.ir/hy/news/world-i60234-Սննդի_համաշխարհային_ծրագիրը_կոչ_է_արել_անհապաղ_օգնություն_ցուցաբերել_Եմենին
ՄԱԿ-ին կից Սննդի համաշխարհային ծրագիրը ահազանգել է, որ շուրջ 17 միլիոն եմենցիների սպառնում է սովը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 25, 2017 12:13 Asia/Tehran
  • Սննդի համաշխարհային ծրագիրը կոչ է արել անհապաղ օգնություն ցուցաբերել Եմենին

ՄԱԿ-ին կից Սննդի համաշխարհային ծրագիրը ահազանգել է, որ շուրջ 17 միլիոն եմենցիների սպառնում է սովը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն` Եմենում Սննդի համաշխարհային ծրագրի գրասենյակի տնօրեն Ստեֆան Անդերսոնն ասել է.«17 միլիոն եմենցի սովյալներին փրկելու համար պահանջվում է երկու միլիարդ 100 միլիոն դոլար»:

Անդրադառնալով ֆինանսական խնդիրներին և եմենցի կարիքավորներին հասանելիության դժվարությանը, Ստեֆան Անդերսոնը նշել է, որ Սննդի համաշխարհային ծրագիրն անկարող է օգնություն ցուցաբերել բոլոր եմենցի կարիքավորներին:

Տվյալների համաձայն` ավելի քան երեք միլիոն եմենցիներ անօթևան են, 14 միլիոնը հասանելիություն չունեն բավարար սննդի, իսկ 7 միլիոնը եմենցիներ տառապում են սովից:

2015 թ. մարտից, ԱՄՆ-ի և Բրիտանիայի հովանավորությամբ, Սաուդյան Արաբիան հարձակվել է Եմենի վրա: Այդ հարձակումների ժամանակ սպանվել ու վիրավորվել են հազարավոր եմենցիներ: