ԵՄ-ն ընդգծել է ՀԳՀԾ-ի լիարժեք գործադրման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/world-i60318-ԵՄ_ն_ընդգծել_է_ՀԳՀԾ_ի_լիարժեք_գործադրման_անհրաժեշտությունը
ԵՄ-ն պահանջել է երաշխավորել ՀԳՀԾ-ի լիարժեք ու ազդեցիկ գործադրումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 26, 2017 07:33 Asia/Tehran
  • ԵՄ-ն ընդգծել է ՀԳՀԾ-ի լիարժեք գործադրման անհրաժեշտությունը

ԵՄ-ն պահանջել է երաշխավորել ՀԳՀԾ-ի լիարժեք ու ազդեցիկ գործադրումը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն`  ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի եվրոպական կողմի համանախագահ, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի տեղակալ Հելգա Շմիդը մի հաղորդագրություն տարածելով հայտարարել է, որ համատեղ հանձնաժողովի մասնակիցներն ընդգծել են ՀԳՀԾ-ի լիարժեք գործադրման երաշխավորման անհրաժեշտությունը:

Հաղորդագրության մեջ ասված է, որ Վիեննայի նստաշրջանը միջուկային, ինչպես նաև շրջափակումների հետ կապված պարտավորությունները նկատի առնելով, ՀԳՀԾ-ի գործադրման ընթացքը քննարկելու հնարավորություն ստեղծեց:

ՀԳՀԾ-ի համաձայն համատեղ հանձնաժողովը պարտականություն ունի վերահսկել Իրանի ու համաշխարհային ուժերի միջև միջուկային համաձայնության գործադրմանը:

ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի 7-րդ նստշրջանը երեքշաբթի օրը Իրանի, 5+1 խմբի և ԵՄ-ի գերագույն ներակայացուցչի մասնակցությամբ գումարվեց Վիեննայում:

Իրանը և 5+1 խումբը 2015 թվականի հուլիսի 14-ին Իրանի միջուկային ծրագրի կապակցությամբ համաձայնագիր ստորագրեցին, որը 2016 թվականի հունվարի 16-ից գործադրման հանձնվեց:

ԱՄՆ-ն հրաժարվում  գործադրել ՀԳՀԾ-ի շրջագծում ստանձնած իր պարտավորությունները: