ԿԽՄԿ-ն մեծացրել է Եմենին ցուցաբերվող օժանդակության ծավալը
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարել է, որ այս տարի Եմենին ցուցաբերվող օժանդակությունը բարձրացնելու է 90 միլիոն դոլարի:
Համաձայն Եմենի «Ալ-Մասիրա» լրատվական կայքի հաղորդման, ԿԽՄԿ-ի միջին արևելյան տարածաշրջանի տնօրեն Ռոբերտ Մարդինին ասել է. «Եմենում պատերազմն ու անհանդարտությունը պատճառ են դարձել, որ այդ երկրի բնակչության 90 տոկոսը հումանիտար օժանդակությունների կարիք զգա»:
«Այս պահին Եմենում հումանիտար վիճակը ցավալի է և միջազգային հանրությունը պիտի մեծացնի Եմենի ժողովրդին ցուցաբերվող օժանդակությունների ծավալը»,-հավելել է Մարդինին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշն ավելի վաղ ասել էր, որ շուրջ 19 միլիոն եմենցիներ ավելի քան մեկ միլիարդ դոլար հումանիտար օժանդակությունների կարիք ունեն: Եմենում 17 միլիոն մարդ սննդամթերքի պակաս ունի, իսկ շուրջ 7 միլիոն մարդ գտնվում է սովի սահմաններում:
Եմենի դեմ Արաբիայի հարձակումների արդյունքում սպանվել են ավելի քա 11 հազար եմենցիներ և տարհանվել են միլիոնավոր մարդիկ: