ԵԽԽՎ-ն քննարկում է Թուրքիան մոնիթորինգի տակ ներառելու վերաբերյալ զեկույցը
https://parstoday.ir/hy/news/world-i60338-ԵԽԽՎ_ն_քննարկում_է_Թուրքիան_մոնիթորինգի_տակ_ներառելու_վերաբերյալ_զեկույցը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը քննարկել է Թուրքիան մոնիթորինգի տակ վերցնելու հարցը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 26, 2017 08:49 Asia/Tehran
  • ԵԽԽՎ-ն քննարկում է Թուրքիան մոնիթորինգի տակ ներառելու վերաբերյալ զեկույցը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը քննարկել է Թուրքիան մոնիթորինգի տակ վերցնելու հարցը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԵԽԽՎ պաշտոնական կայքը, ապրիլի 25-ին ԵԽԽՎ-ում քննարկվել է «Թուրքիայում ժողովրդավարական հաստատությունների գործունեության» վերաբերյալ զեկույցը։

Զեկույցը ներկայացրել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովը, համազեկուցողներ են նշանակվել  էստոնացի պատգամավոր Մարիան Միկոն և նորվեգացի պատգամավոր Ինգեդբյորգ Գոդսկեսենը:

Զեկույցում նշվում է, որ մոնիթորինգի հանձնաժողովը մտահոգված է Թուրքիայում ստեղծված իրավիճակով, խորհրդարանականների և լրագրողների ձերբակալությունների դեպքերով, խոսքի և զանգվածային լրատվության միջոցների ազատության սահմանափակումներով ու խախտումներով:

lratvakan.am//