Ռուսաստանը Ադրբեջանին զենքի ու ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ է մատակարարել
https://parstoday.ir/hy/news/world-i60440-Ռուսաստանը_Ադրբեջանին_զենքի_ու_ռազմական_տեխնիկայի_նոր_խմբաքանակ_է_մատակարարել
Ռուսաստանը Ադրբեջանին զենքի ու ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ է մատակարարել, հայտնել է Ինտերֆաքս- Ադրբեջանը՝ վկայակոչելով ՀՀ ՊՆ-ն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 27, 2017 13:35 Asia/Tehran
  • Ռուսաստանը Ադրբեջանին զենքի ու ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ է մատակարարել

Ռուսաստանը Ադրբեջանին զենքի ու ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ է մատակարարել, հայտնել է Ինտերֆաքս- Ադրբեջանը՝ վկայակոչելով ՀՀ ՊՆ-ն։

«Ադրբեջանի ու Ռուսաստանի միջեւ ստորագրված ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի համաձայն՝ երկիր է հասցվել զինամթերքի ու տարբեր նշանակության նորագույն ռազմական տեխնիկայի հերթական խմբաքանակը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ընդ որում  ՀՀ ՊՆ-ն չի ճշգրտել, թե ռուսական զենքի ու տեխնիկայի հատկապես ինչ տեսակներ են մատակարարվել Ադրբեջանին։ «Ռազմական նշանակության նոր արտադրանքը, որը Ռուսաստանից ուղարկվել է նավերով ու Բաքվում ընդունվել է փորձագետների մասնակցությամբ, փոխանցվելու է համապատասխան զորամասերին։ Ամենակարճ ժամկետներում ապահովվելու է գնված զինամթերքի ու ռազմական տեխնիկայի նոր կոմպլեկտների փոխանցումը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներին, նաեւ դրանք ամբողջական պատրաստվածությունը մարտական կիրառմանը»,- նշվոիմ է հաղորդագրության մեջ։

 NEWS.