Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը կոչ է արել Թուրքիայի հստակեցնել դիրքորոշումը ԵՄ հարցում
https://parstoday.ir/hy/news/world-i60450-Եվրոպական_հանձնաժողովի_փոխնախագահը_կոչ_է_արել_Թուրքիայի_հստակեցնել_դիրքորոշումը_ԵՄ_հարցում
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը կոչ է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հստակություն մտցնել այն հարցում, թե արդյոք իրենք շարունակում են ցանկանալ լինել Եվրամիության անդամ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է CNN Turk-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 27, 2017 14:07 Asia/Tehran
  • Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը կոչ է արել Թուրքիայի հստակեցնել դիրքորոշումը ԵՄ հարցում

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը կոչ է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հստակություն մտցնել այն հարցում, թե արդյոք իրենք շարունակում են ցանկանալ լինել Եվրամիության անդամ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է CNN Turk-ը:

Դոմբրովսկիսը հայտնել է, որ հանձնաժողովի ներսում լուրջ մտահոգություններ կան` կապված Թուրքիայում ժողովրդավարական չափանիշների հետ: «Չնայած առկա լուրջ մտավախություններին` կան շատ ոլորտներ, որտեղ պետք է միասին աշխատենք: Թուրքիան պետք է հստակեցնի Եվրամիության և այդ կառույցին անդամակցելու հարցում իր նպատակները»,- ասել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը:

 

orer.am/