Շուտով տեղի կունենան եմենական կողմերի բանակցությունները.ՄԱԿ
https://parstoday.ir/hy/news/world-i60460-Շուտով_տեղի_կունենան_եմենական_կողմերի_բանակցությունները.ՄԱԿ
Եմենի հարցերով ՄԱԿ-ի ներկայացուցիչը հայտարարել է,որ շուտով եմենական հակամարտ կողմերի միջև տեղի կունենան բանակցություններ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 27, 2017 15:12 Asia/Tehran
  • Շուտով տեղի կունենան եմենական կողմերի բանակցությունները.ՄԱԿ

Եմենի հարցերով ՄԱԿ-ի ներկայացուցիչը հայտարարել է,որ շուտով եմենական հակամարտ կողմերի միջև տեղի կունենան բանակցություններ:

Ինչպես հաղորդում է Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությունը, հինգշաբթի օրը, անդրադառնալով Եմենում հակամարտ կողմերի միջև բանակցությունների նոր փուլի մեկնարկի նախապատրաստական փուլերին, Եմենի հարցերով ՄԱԿ-ի ներկայացուցիչ՝Էսմայիլ Վալադ Ալ Շեյխ Ալ Ահմեդը հստակեցրել է.«Հաշվի առնելով ,որ Եմենի Անսար Ալլահ շարժումը ողջունել է այդ բանակցությունների անցկացումը, այս շարժման ներկայացուցիչների մասնակցությունը Օմանի մայրաքաղաք Մասկատում կայանալիք բանակցություններին անհրաժեշտ է»:

Անդրադառնալով Եմենի արևմտյան Հոդեյդա նավահանգստի տարածքով զենք տեղափոխելու կապակցությամբ Եմենի հրաժարական տված կառավարության պնդումներին, Էսմայիլ Վալադ Ալ Շեյխ Ալ Ահմեդը մտահոգություն է հայտնել այդ նավահանգստում տիրող իրավիճակի կապակցությամբ:

Պնդելով,որ Հոդեյդա նավահանգստի տարածքով զինտեխնիկա է մաքսանենգվում Եմեն,Սաուդյան Արաբիան այդ տարածքը ռազմական է հայտարարել: Հոդեյդան համարվում է Եմենի կարևորագույն նավահանգիստը,որտեղից դեղորայք ու սննդամթերք է մատակարարվում  բնակչությանը: