Շուտով տեղի կունենան եմենական կողմերի բանակցությունները.ՄԱԿ
Եմենի հարցերով ՄԱԿ-ի ներկայացուցիչը հայտարարել է,որ շուտով եմենական հակամարտ կողմերի միջև տեղի կունենան բանակցություններ:
Ինչպես հաղորդում է Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությունը, հինգշաբթի օրը, անդրադառնալով Եմենում հակամարտ կողմերի միջև բանակցությունների նոր փուլի մեկնարկի նախապատրաստական փուլերին, Եմենի հարցերով ՄԱԿ-ի ներկայացուցիչ՝Էսմայիլ Վալադ Ալ Շեյխ Ալ Ահմեդը հստակեցրել է.«Հաշվի առնելով ,որ Եմենի Անսար Ալլահ շարժումը ողջունել է այդ բանակցությունների անցկացումը, այս շարժման ներկայացուցիչների մասնակցությունը Օմանի մայրաքաղաք Մասկատում կայանալիք բանակցություններին անհրաժեշտ է»:
Անդրադառնալով Եմենի արևմտյան Հոդեյդա նավահանգստի տարածքով զենք տեղափոխելու կապակցությամբ Եմենի հրաժարական տված կառավարության պնդումներին, Էսմայիլ Վալադ Ալ Շեյխ Ալ Ահմեդը մտահոգություն է հայտնել այդ նավահանգստում տիրող իրավիճակի կապակցությամբ:
Պնդելով,որ Հոդեյդա նավահանգստի տարածքով զինտեխնիկա է մաքսանենգվում Եմեն,Սաուդյան Արաբիան այդ տարածքը ռազմական է հայտարարել: Հոդեյդան համարվում է Եմենի կարևորագույն նավահանգիստը,որտեղից դեղորայք ու սննդամթերք է մատակարարվում բնակչությանը: