Մամուլի տեսություն 20-04-2017
https://parstoday.ir/hy/news/world-i60510-Մամուլի_տեսություն_20_04_2017
Պապի ուղևորության նախօրեին Եգիպտոսում անվտանգության խիստ միջոցներ են կիրառվել, Թրամփ.«Ասադը չի խոչընդոտում խաղաղությանը», Թուրքիայում հաստատել են սահմանադրական փոփոխութունների փաթեթը, Թուրքիան հատել է «կարմիր գիծը». Ավստրիայի ԱԳՆ, Գերմանիայի ԱԳ նախարարը չի պատասխանել Նեթանյահուի հեռախոսազանգին, ՌԴ, ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն ավարտվեց, Լավրովն ու Ալ-Ջոբայրը տարաձայնություններ ունեն Իրանի, Հեզբոլլահի և Ասադի հետ կապված հարցերում , Մաքրոնիի և Լե Պենի փոխադարձ մեղադրանքները :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 28, 2017 12:18 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն    20-04-2017

Պապի ուղևորության նախօրեին Եգիպտոսում անվտանգության խիստ միջոցներ են կիրառվել, Թրամփ.«Ասադը չի խոչընդոտում խաղաղությանը», Թուրքիայում հաստատել են սահմանադրական փոփոխութունների փաթեթը, Թուրքիան հատել է «կարմիր գիծը». Ավստրիայի ԱԳՆ, Գերմանիայի ԱԳ նախարարը չի պատասխանել Նեթանյահուի հեռախոսազանգին, ՌԴ, ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն ավարտվեց, Լավրովն ու Ալ-Ջոբայրը տարաձայնություններ ունեն Իրանի, Հեզբոլլահի և Ասադի հետ կապված հարցերում , Մաքրոնիի և Լե Պենի փոխադարձ մեղադրանքները :

«Իրան»

Պապի ուղևորության նախօրեին Եգիպտոսում անվտանգության խիստ միջոցներ են կիրառվել

 

Շաբաթ ապրիլի 29-ին մեկնարկում է Հռոմի Պապի երկօրյա այցը ՝ Կահիրե: Եգիպտոսի մայրաքաղաքում խստորեն վերահկսվում են Վատիկանի դեսպնատան մոտակա տարածքը: Քանի որ վերջերս Եգիպտոսի ղպտիական երկու եկեղեցիներում պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով տասնյակ մարդիկ զոհվեցին, ուստի անվտանգության ծառայությունը խիստ վերահսկում է սահմանել ՝ պայթյուցիկ նյութերի հայտնաբերման ուղղությամբ: Սա Ֆրանցիսկոս Ա Պապի առաջին այցն է Եգիպտոս:  Անցյալ տարի վատիկանում կայացել էր Հռոմի պապի և Շեյխ Ալ-Ազհարի հանդիպումը:

-----

«Ռեսալաթ»

Թրամփ.«Ասադը չի խոչընդոտում խաղաղությանը»

 

ԱՄՆ նախագահի խոսքերով, Բաշշար Ասադը չի խոչընդոտում այդ երկրում խաղաղության հաստատմանը: ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչն ասել է, որ Անվտանգության խորհրդի անդամ երկրների ներկայացուցիչների հետ հանդիպմանը Դոնալդ Թրամփը նման կարծիք է հայտնել: Թրամփն, ով ավելի վաղ Ասադին «դահիճ» էր անվանել, ՄԱԿ-ում ռուսաստանի ներկայացուցչի վկայությամբ , ԱԽ-ի անդամ 15 երկրի ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիսության ժամանակ, ասել է, որ Սիրիայի ժողովուրդը պետք է որոշի Ասադի ճակատագիրը: Թրամփը նաև հայտարարել է, որ իշխանության ղեկին Ասադի մնալ կամ չմնալը կարևոր հարց չէ , կարևորը ՝ քաղաքական գործընթացն է ու բախումների դադարեցումը:

-----

Orer.am

Թուրքիայում հաստատել են սահմանադրական փոփոխութունների փաթեթը

 

 

Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովը պաշտոնապես հաստատել է երկրի Սահմանադրության փոփոխությունների փաթեթը:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, համապատասխան հայտարարությամբ հինգշաբթի հանդես է եկել ընտրական հանձնաժողովի ղեկավար Սադի Գյուվենը` հրապարակելով ապրիլի 16-ին կայացած հանրաքվեի պաշտոնական արդյունքները:

Պաշտոնական տվյալների համաձայն` սահմանադրական փոփոխություններին կողմ է քվեարկել 25.1 մլն ընտրող (51.41 տոկոս), դեմ` 23 մլն (48.59 տոկոս):

Հիշեցնենք, որ հանրաքվեն կայացել է ապրիլի 16-ին, որի արդյունքում թուրք քաղաքացիները քվերակել են նախագահի լիազորությունների ընդլայնման և խորհրդականից երկրի նախագահական կառավարման համակարգին անցնելու օգտին:

Ըստ փոփոխությունների` խորհրդարանակնների թիվը 550-ից հասնելու է 600-ի, իսկ պատգամավորների թեկնածուների տարիքը 25-ից նվազեցվում է 18-ի: Նախագահն ու խորհրդարանը ընտրվելու է 5 տարի ժամկետով, սակայն նախագահը չի կարողանա երկրի ղեկավարի պաշտոնը երկու անգամից ավել զբաղեցնել:

Երկրում հերթական նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2019-ի նոյեմբերի 3-ին:

-----

 

Tert.am

Թուրքիան հատել է «կարմիր գիծը». Ավստրիայի ԱԳՆ

 

 

Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստյան Կուրցը հայտարարել է, որ նա կողմ է Եվրամիության՝ Թուրքիայի հետ բանակցությունների շարունակմանը, սակայն ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը՝ ոչ:

Ինչպես հայտնում է թուրքական yarinhaber.net-ը, Կուրցը նշել է, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի անցկացմամբ Թուրքիան հատել է «կարմիր գիծը», որը պետք է ազդանշան լինի ԵՄ-ի համար:

«Հանրաքվեն իշխանությունը մեկ մարդու ձեռքում կենտրոնացնելու ևս մեկ քայլ էր: Թուրքիան քայլ առ քայլ ավելի է հեռանում Եվրոպայից և մեր արժեքներից», - հայտարարել է Ավստրիայի ԱԳՆ ղեկավարը:

Հիշեցնենք, որ Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեում հաղթանակ են տարել կառավարման նախագահական համակարգի անցման կողմնակիցները՝ 51,41 տոկոս ձայնով: Վերջնական արդյունքները կամփոփվեն մի քանի օրից՝ բողոքարկումները դիտարկելուց հետո:

-----

«Իրան»

Գերմանիայի ԱԳ նախարարը չի պատասխանել Նեթանյահուի հեռախոսազանգին

 

Գերմանիայի ԱԳ նախարարը չի պատասխանել Նեթանյահուի հեռախոսազանգին , քանի որ Սիոնիստական ռեժիմի վարչապետը չէր ցանկացել հանդիպել նրա հետ: Այդ կապակցությամբ Գերմանիայի քաղաքական կուսակցությունների ղեկավարները խստորեն դատապարտել են Նեթանյահուի քայլը ՝ այն սխալ ու անընդունելի համարելով: Զիգմար Գաբրիելն բողոքն արտահայտել է այդպես ՝ բողոքելով Նեթանյահուի քյն քայլին, որ օկուպացված տարածք ձախակողմյան մարդու իրավունքների կառույցներ այցելության ժամանակ, Նեթանյահուն չէր դիմավորել նրան: Նեթանյահուի այդ քայլը համարվում է դիվանագիտական անարգանք: 

-----

 

Galatv.am

ՌԴ, ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն ավարտվեց

 

Ապրիլի 28-ին Մոսկվայում, ռուսական կողմի նախաձեռնությամբ, կայացավ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի, Սերգեյ Լավրովի և Էլմար Մամեդյարովի աշխատանքային հանդիպումը:

Հանդիպմանը շարունակվեցին քննարկումները ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ: Ընդգծվեց Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում 2016թ. ապրիլին և հունիսին կայացած գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը:

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները երախտագիտություն հայտնեցին Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարին՝ ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ հանգուցալուծմանն աջակցելուն ուղղված շարունակական ջանքերի համար: Նախարարները պայմանավորվեցին շարունակել շփումները քննարկված բոլոր հարցերի առնչությամբ:

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախարարների եռակողմ հանդիպումից հետո նրանց միացան նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի դեսպանները, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը։ Կայացավ մտքերի փոխանակում՝ ղարաբաղյան կարգավորման գործընթացի վերաբերյալ:

-----

 «Շարղ»

Լավրովն ու Ալ-Ջոբայրը տարաձայնություններ ունեն Իրանի, Հեզբոլլահի և Ասադի հետ կապված հարցերում

 

Մոսկվայում կայացել է Ռուսաստանի և Արաբիայի ԱԳ նախարարների հանդիպումը: հանդիպմանը քննարկվել են համաձայնելի հարցեր, սակայն տարաձայնություններ էլ քիչ չեն եղել ՝ այդ թվում Իրանի և Սիրիայի հարցը:Արաբիայի ԱԳ նախարարը դժգոհ է տարածաշրջանում Իրանի դերակատարությունից  և պահանջել է սահմանափակել Իրանին: Սակայն երկու երկիրը համակարծիք են ահաբեկության դեմ պայքարի հարցում: Ալ-Ջոբայրի անհիմն խոսքերին կտրուկ պատասխանել է Լավորվը:

-----

«Իրան»

Մաքրոնիի և Լե Պենի փոխադարձ մեղադրանքները

 

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած թեկնածուներ ՝ Էմանուել Մաքրոնը և մրին լե Պենը միմյանց դեմ մեղադրանքներ են ներկայացնում: Չափավորական Մաքրոնն իր ծայրահեղական մրցակցի մասին ասելէ .-«Լե պենը աղետ է բերելու երկրի տնտեսության համար և իր ատելությամբ, մասնատելու է երկիրը»:Իսկ Լե Պենը Մաքրոնին որակել է օլիրագխ և ահաբեկիչների դեմ թույլ անհատ: Հարցումները պարզել են, որ երկրի էկոնոմիկայի նախկին նախարար ՝ Մաքրոնին հաջողվելու է Լե Պենի դեմ շահել ձայների 60 տոկոսը: 

-----

 

«Շարղ»

Իրանը համարվում է Պարսիցծոցյան համագործակցության խորհրդի համաժողովի առանցքներից մեկը

 

Արաբական մի գործակալություն հայտարարել է, որ Պարսիցծոցյան համագործակցության խորհրդի համաժողովի օրակարգում դրված է տարածաշրջանում Իրանի միջամտության հարցը: Պարսիցծոցյան համագործակցության խորհրդի անդամ երկրների ԱԳ և պաշտպանության նախարարները Ռիադում նիստ են գումարելու ՝ քննարկելու այսպես կոչված անդամ երկրների անվտանգությունը խաթարող բոլոր գործոններն ու պատճառները քննարկելու նպատակով: