ԱՄՆ-ը և Բրիտանիան` քննադատությունների թիրախում
Human Rights Watch կազմակերպությունն «ամոթալի քայլ» է որակել Բահրեյնում մարդու իրավունքների ոտնահարման հարցում ԱՄՆ-ի և Բրիտանիայի կառավարությունների պահած լռությունը:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության փոխանցմամբ՝ Միջինարևելյան հարցերով Human Rights Watch կազմակերպության փոխտնօրեն ՝ Ջո Սթորքը, մի հաղորդագրություն տարածելով, հայտարարել է.«ԱՄՆ կառավարությունը հաստատել է, որ չնայած Բահրեյնում տիրող մարդու իրավունքների անմխիթար իրավիճակին, ծրագրեր կան այդ երկրին «F-16» կործանիչներ վաճառելու համար»:
Սթորքի խոսքերով, Բահրեյնի մյուս դաշնակից ՝ Բրիտանիան ևս ոչ մի քայլ չի արել Ալե-Խալիֆայի ռեժիմի բանտերից բահրեյնցի ակտիվիստներին ազատ արձակելու ուղղությամբ:
Human Rights Watch կազմակերպության պաշտոնյան շեշտել է, որ մարդու իրավունքների նկատմամբ Ալե-Խալիֆայի ռեժիմի ցուցաբերած անուշադրության կապակցությամբ Վաշինգտոնի և Լոնդոնի պահած լռությունը «ամոթալի քայլ» է: