Գերմանիան դեմ է Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունների կասեցմանը
https://parstoday.ir/hy/news/world-i60520-Գերմանիան_դեմ_է_Թուրքիայի_ԵՄ_ին_անդամակցության_շուրջ_բանակցությունների_կասեցմանը
Գերմանիայի իշխանությունները դեմ են հանդես եկել Թուրքիայի՝ ԵՄ մուտք գործելու շուրջ բանակցությունները կասեցնելուն: Այս մասին գրում է «РИА Новости»-ն՝ հղում տալով Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելի հայտարարությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 28, 2017 13:04 Asia/Tehran
  • Գերմանիան դեմ է Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունների կասեցմանը

Գերմանիայի իշխանությունները դեմ են հանդես եկել Թուրքիայի՝ ԵՄ մուտք գործելու շուրջ բանակցությունները կասեցնելուն: Այս մասին գրում է «РИА Новости»-ն՝ հղում տալով Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելի հայտարարությանը:

«Մենք բանակցությունների ամբողջական դադարեցումը սխալ ռեակցիա ենք համարում»,- ասել է Գաբրիելը Մալթայում ԵՄ-ի ԱԳՆ ղեկավարների հանդիպումների ժամանակ:

Նախարարը նշել է, որ ոչ ոքի համար շահեկան չէ Թուրքիային ուղղորդել «Ռուսաստանի կողմ»: Նա նաև հանդես է եկել բանակցությունների նոր ֆորմատներ փնտրելու օգտին:

operativ.am/