Չինաստանն արտաքսել է լրտեսության մեջ մեղադրվող ԱՄՆ քաղաքացուն
https://parstoday.ir/hy/news/world-i60590-Չինաստանն_արտաքսել_է_լրտեսության_մեջ_մեղադրվող_ԱՄՆ_քաղաքացուն
Չինաստանի իշխանություններն արտաքսել են լրտեսության մեջ մեղադրվող Միացյալ Նահանգների քաղաքացուն, ում երկու տարի պահել են կալանքի տակ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին հայտնում է Reuters-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 29, 2017 13:16 Asia/Tehran
  • Չինաստանն արտաքսել է լրտեսության մեջ մեղադրվող ԱՄՆ քաղաքացուն

Չինաստանի իշխանություններն արտաքսել են լրտեսության մեջ մեղադրվող Միացյալ Նահանգների քաղաքացուն, ում երկու տարի պահել են կալանքի տակ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին հայտնում է Reuters-ը:

Ամերիկուհի Սենդի Ֆան-Ջիլիսը ձերբակալվել է 2015 թվականի մարտին, երբ փորձում էր Չինաստանից մեկնել Մակաո: Նրան լրտեսության մեղադրանքով դատապարտել էին 3,5 տարվա ազատազրկման:

Ֆան-Ջիլիսի ամուսինը հայտնել է, որ կինը Լոս Անջելես է ժամանել ապրիլի 28-ին: Նա տեղեկացրել է, որ Չինաստանի իշխանությունները մեղադրում են իր կնոջը նրանում, որ 1996 թվականին երկու անգամ այցելել է այդ երկիր լրտեսական առաքելությամբ և աշխատել է Կենտրոնական հետախուզական վարչությունում:

Սենդի Ֆան-Ջիլիսի փաստաբանը հրաժարվել է պաշտպանյալի գործով մանրամասներ տրամադրել դրանում առկա «պետական գաղտնիքների» առկայության պատճառով: 

orer.am/