Հյուսիսային Կորեան Սիոնիստական ռեժիմին աշխարհի համար սպառնալիք է համարում
https://parstoday.ir/hy/news/world-i60660-Հյուսիսային_Կորեան_Սիոնիստական_ռեժիմին_աշխարհի_համար_սպառնալիք_է_համարում
Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմը համաշխարհային խաղաղությանն ուղղված սպառնալիք է: Հայտարարության մեջ ասված է, որ ռեժիմն ունի միջուկային սպառազինություն, իսկ միջազգային շրջանակները աչք են փակում այդ փաստի վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 30, 2017 09:11 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեան Սիոնիստական ռեժիմին աշխարհի համար սպառնալիք է համարում

Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմը համաշխարհային խաղաղությանն ուղղված սպառնալիք է: Հայտարարության մեջ ասված է, որ ռեժիմն ունի միջուկային սպառազինություն, իսկ միջազգային շրջանակները աչք են փակում այդ փաստի վրա:

«ԻՌՆԱ» գործակալության հաղորդման համաձայն ՝ Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարար ՝ Ավիգդոր Լիբերմանն իր ելույթում Հյուսիսային Կորեայի ղեկավարին «խելագար» անվանելով, ասել էր, որ այդ երկրի հետ հավանական պատերազմն ուղղակի ազդելու է Իսրայելի վրա:

Հյուսիսային Կորեայի լրատվական գործակալությունը, կառավարության կողմից տարածած հաղորդագրությամբ , Լիբերմանի չհաշվարկված արտահայտությունները «հանդգնություն» է բնութագրել , ասելով.«Փխենյանը լուրջ մարտահրավեր է համարում այս անպարկեշտ ու ամոթալի  հայտարարությունները»:

Հաղորդագրությունում ասված է, որ Սիոնիստական բռնազավթիչ ռեժիմը նման քայլերի դիմելով, փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը ՝ տարածաշրջանում իր օկուպանտ քաղաքականությունից ու ոճրագործություններից:

Իր խոսքերում, Լիբերմանը Հյուսիսային Կորեային աշխարհի խաղաղությունն ու կայունությունը խաթարող գործոն էր համարել , հայտարարելով.«Ատոմային պատերազմը նույնիսկ միայն Հյուսիսային Կորեայում սահմանափակվելու դեպքում, տարածվելու է դեպի Միջին արևելք»:

Հարկ է նշել, որ Իսրայելի միջուկային զինանոցում կա 200 միջուկային մարտագլխիկ