Եվրամիությունը հարգում է ՀԳՀԾ-ն
https://parstoday.ir/hy/news/world-i60674-Եվրամիությունը_հարգում_է_ՀԳՀԾ_ն
«Եվրամիությունը հարգում և իրագործում է Համատեղ գործողությունների համապարփաակ ծրագիրը»․ասել է Եվրամիության էներգետիկայի հարցերով հանձնակատարը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 30, 2017 13:20 Asia/Tehran
  • Եվրամիությունը հարգում է ՀԳՀԾ-ն

«Եվրամիությունը հարգում և իրագործում է Համատեղ գործողությունների համապարփաակ ծրագիրը»․ասել է Եվրամիության էներգետիկայի հարցերով հանձնակատարը:

Կիրակի օրը կլիմայական փոփոխությունների թեմայով Թեհրանում  կայացած Իրան-Եվրամիություն համագումարում Եվրամիության էներգետիկայի հարցերով հանձնակատար Միգուել Արիաս Կանյետեն ասել է.«Եվրամիությունը փորձում է կատարելապես վերացնել հակաիրանական շրջափակումները»:

Նշելով, որ Իրանը Եվրամիության կարևոր գործընկերն է, Կանյետեն ասել է.«Իրանը կարող է զգալիորեն նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները և կարող է ղեկավար դեր ստանձնել տարածաշրջանում կլիմայական երկարաժամկետ նպատակների իրագործման ոլորտում»:

Նա նշել է, որ փարիզյան դաշնագրի համաձայն՝ ԻԻՀ-ը կարևոր գործընկեր է։ Համաձայնագրի ստորագրումից հետո լավ համագործակցություն է ծավալվում Իրանի հետ:

«Եվրամիության 28 անդամներ  էներգետիկայի հանձնաժողովին իրավունք են վերապահել Իրանի հետ պայմանագիր կնքել կլիմայական փոփոխությունների ոլորտում և ֆինանսական ու տեխնիկական աջակցություն ցուցաբերել»․ ասել է Միգուել Արիաս Կանյետեն: