Բելգիան Իսրայելին կոչ է արել միանալ քիմիական զենքն արգելող հռչակագրին
https://parstoday.ir/hy/news/world-i60688-Բելգիան_Իսրայելին_կոչ_է_արել_միանալ_քիմիական_զենքն_արգելող_հռչակագրին
Բելգիայի ԱԳ նախարարությունը Իսրայելի ռեժիմին կոչ է արել միանալ Քիմիական զենքն արգելող հռչակագրին: Այս մասին հաղորդում է Անատոլու լրատվական գործակալությունը:
(last modified 2025-12-20T16:00:41+00:00 )
Ապրիլ 30, 2017 19:05 Asia/Tehran
  • Բելգիան Իսրայելին կոչ է արել միանալ քիմիական զենքն արգելող հռչակագրին

Բելգիայի ԱԳ նախարարությունը Իսրայելի ռեժիմին կոչ է արել միանալ Քիմիական զենքն արգելող հռչակագրին: Այս մասին հաղորդում է Անատոլու լրատվական գործակալությունը:

Բելգիայի ԱԳ նախարար Դիդիե Ռեյնդերսը ապրիլի 29-ին   Քիմիական զենքն արգելող հռչակագրի քսանամյակի առիթով հրապարակել է հաղորդագրություն, որում  Իսրայելի ռեժիմին և  Հյուսիսային Կորեային ու Հարավային Սուդանին կոչ է արել միանալ հռչակագրին:

Ընդգծելով, որ Բրյուսելը ոչ մի դեպքում թույլատրելի չի համարում քիմիական զենքի օգտագործումը, նախարարը վերոնշյալ երկրներին և Իսրայելի ռեժիմին կոչ է արել միջազգային վերահսկողությամբ ոչնչացնել իրենց քիմիական պաշարները:

Սիոնիստական ռեժիմը քիմիական զենքեր կուտակելով Միջինարևելյան տարածաշրջանը վերածել է զանգվածային կոտորածի զենքերի  պահեստի:

Այդ ռեժիմը նույնիսկ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին թույլ չի տալիս դիտարկել իր միջուկային օբյեկտները: