Փորձարկվել է աշխարհում ամենախոշոր AG600 ամֆիբիա ինքնաթիռը
https://parstoday.ir/hy/news/world-i60704-Փորձարկվել_է_աշխարհում_ամենախոշոր_ag600_ամֆիբիա_ինքնաթիռը
Չինացիների մշակած աշխարհում ամենախոշոր չինական AG600 ամֆիբիա ինքնաթիռը (մարտական կամ տրանսպորտային մեքենա, որը կարող է շարժվել ինչպես ցամաքով, այնպես էլ ջրով-խմբ) հաջողությամբ անցել է փորձարկումը: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը` վկայակոչելով Sina տեղեկատվական պորտալին, որն էլ հղում է անում Չինական ավիաշինարարական կորպորացիային (AVIC):
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 30, 2017 15:31 Asia/Tehran
  • Փորձարկվել է աշխարհում ամենախոշոր AG600 ամֆիբիա ինքնաթիռը

Չինացիների մշակած աշխարհում ամենախոշոր չինական AG600 ամֆիբիա ինքնաթիռը (մարտական կամ տրանսպորտային մեքենա, որը կարող է շարժվել ինչպես ցամաքով, այնպես էլ ջրով-խմբ) հաջողությամբ անցել է փորձարկումը: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը` վկայակոչելով Sina տեղեկատվական պորտալին, որն էլ հղում է անում Չինական ավիաշինարարական կորպորացիային (AVIC):

 

Վերերկրային թեստերը հաղթահարված են, ինչը վկայում է սարքավորման` առաջին թռիչքն իրականցնելու բազային պատրաստականության մասին:

Ցամաքի վրա AG600-ի առաջին թռիչքը տեղի կունենա մայիսին, իսկ տարվա երկրորդ կեսին հիդրոինքնաթիռը կփորձարկվի ջրի տակ: 

AG600-ը ստեղծվել է AVIC-ի մասնագետների կողմից եւ նախատեսված է քաղաքացիական ավիացիայի կարիքների համար: Այն մշակվել է անտառային հրդեհների դեմ պայքարի ու փրկարակական գործողությունների նպատակով:

/armedia.am/arm/