Թրամփը ողջունել է Սիոնիստական ռեժիմի և Մահմուդ Աբբասի միջև համադրումները
Պաղեստինցիների դեմ Սիոնիստական ռեժիմի անօրինական ու հակամարդկային քայլերի գլխավոր հովանավորներից համարվող ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Պաղեստինի ինքնավար վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասի հետ հանդիպման ժամանակ վերջինիս ողջունել է` Իսրայելի հետ համադրության համար:
«Ալ-Ալամ»-ի հաղորդման համաձայն Մահմուդ Աբբասը չորեքշաբթի օրը Վաշինգտոնում հանդիպել է Դոնալդ Թրամփին:
Հանդիպման ժամանակ Մահմուդ Աբբասն առանց նկատի առնելու Պաղեստինի ժողովրդի պահանջը և սիոնիստներին ծառայություն մատուցելու նպատակով հայտարարել է. «Պաղեստինի ինքնավար վարչակազմը պաշտպանում է երկու պետության ստեղծման նախագիծը»:
Մահմուդ Աբբասը նշել է. «Երկու պետության ստեղծման վրա հիմնված լուծումը սատարելու է ահաբեկչության դեմ պայքարին»:
Մահմուդ Աբբասն այն պայմաններում է ծառայություն մատուցում Սիոնիստական ռեժիմին, երբ պաղեստինյան պայքարող խմբերն ու ժողովուրդը հավատացած են, որ Իսրայելի հետ Պաղեստինի ինքնավար վարչակազմի անվտանգության բնագավառում համագործակցությունն ու համադրումները լուրջ վտանգ են ներկայացնում պաղեստինցիների համար և հաշտության բանակցությունները միշտ էլ ավարտվել են ի վնաս պաղեստինցիների:
Հանդիպման ժամանակ հույս հայտնելով հաշտության բանակցությունների վերսկսման կապակցությամբ , Թրամփը ողջունել է ինքնավար վարչակազմի և Իսրայելի անվտանգության ուժերի միջև համադրությունը:
Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն մուտք գործելուց հետո Սիոնիստական ռեժիմի պաշտոնատարների համարձակությունը կրկնապատկվել է և չնայած քաղաքավանների կառուցումը դադարեցվելու ՄԱԿ-ի ԱԽ-ի ընդունած վերջին բանաձևին, Պաղեստինի տարածքներում քաղաքավաններ կառուցելու և պաղեստինցիների վրա ճնշում գործադրելու համար ամեն օր նոր նախագծեր են ներկայացվում: