Եվրախորհուրդը զգուշացրել է Բրյուսելի դեմ Թերեզա Մեյի հնչեցրած մեղադրանքների կապակցությամբ
Բրիտանիայի վարչապետը Բրյուսելի հասցեին մեղադրանքներ է հնչեցրել,որից հետո, Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը նախազգուշացրել է ԵՄ-ի կազմից Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ բանակցությունների բացառված լինելու կապակցությամբ: Այս մասին հայտնել է Press TV հեռուստաընկերությունը:
Եվրոպական խորհրդի նախագահ՝ Դոնալդ Տուսկը հինգշաբթի օրը Բելգիայի մայրաքաղաք՝ Բրյուսելում ասել է.«ԵՄ-ի կողմից Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ բանակցությունները բավականին բարդ են և եթե այս միությունն ու Բրիտանիան նախքան բանակցությունը ներքաշվեն վեճերի մեջ, ապա բանակցություններ չեն կարող լինել»:
Դոնալդ Տուսկը հավելել է.«Առկա մարտահրավերները շատ լուրջ են ու դրանց նկատմամբ չի կարելի զգացական մոտեցում ցուցաբերել, քանզի դրանցից են կախված միլիոնավոր մարդկանց առօրյա կյանքն ու շահերը»:
Նշենք,որ Բրիտանիայի վարչապետ՝ Թերեզա Մեյը չորեքշաբթի օրը ԵՄ-ին մեղադրել է Բրիտանիայի առաջիկա ընտրությունների վրա ազդելու նպատակով Բրեքզիթը որպես պատրվակ օգտագործելու մեջ:
Բրեքզիթի վերաբերյալ Բրիտանիայի հետ ԵՄ-ի բանակցությունները տեղի կունենան այդ երկրում հունիսի 8-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններից հետո: