Յունկերը հաստատել է ԵՄ-ի քաղաքական ու տնտեսական ազդեության թուլացումը
https://parstoday.ir/hy/news/world-i61188-Յունկերը_հաստատել_է_ԵՄ_ի_քաղաքական_ու_տնտեսական_ազդեության_թուլացումը
Եվրոհանձնաժողովի նախագահը հաստատել է, որ ԵՄ-ի թույլ տված սխալներն ու թույլ կետերը միությունից հեռանալու օգտին Բրիտանիայի ժողովրդի կողմ ձայնի գլխավոր պատճառներից են եղել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 06, 2017 03:07 Asia/Tehran
  • Յունկերը հաստատել է ԵՄ-ի քաղաքական ու տնտեսական  ազդեության թուլացումը

Եվրոհանձնաժողովի նախագահը հաստատել է, որ ԵՄ-ի թույլ տված սխալներն ու թույլ կետերը միությունից հեռանալու օգտին Բրիտանիայի ժողովրդի կողմ ձայնի գլխավոր պատճառներից են եղել:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` Եվրոհանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն ուրբաթ օրը Իտալիայում գումարված մի համաժողովում նշել է, որ ԵՄ-ն կորցնում է իր տնտեսական ուժն ու քաղաքական ազդեցությունը: Նա նշել է. «Միությունը չափից շատ է խառնվել որոշ հարցերին, բազմաթիվ գործեղանակներ է գործադրման հանձնել ու միջամտել է իր քաղաքացիների հարցերին»:

«Այս պահին Եվրոպային բաժին է հասնում աշխարհի տնտեսական  աճի 25 տոկոսը, սակայն  առաջիկա 10 տարիների ընթացքում դա կիջնի 15 տոկոսի»,-հայտարարել է Յունքերը:

Վերջին օրերին Լոնդոնի ու Բրյուսելի միջև հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ բացահայվեցին Եվրոհանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի և Brexit-ի հարցերով ԵՄ-ի ավագ բանագնաց Միշել Բառնիեի հետ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հանդիպման մանրամասները:

Թերեզա Մեյը չորեքշաբթի օրը ԵՄ-ին մեղադրեց այն հարցում, որ փորձում է ազդեցություն գործել հունիսի 8-ին նախատեսված այդ երկրի խորհրդարանական ընտրությունների վրա: