Մոսկվան արձագանքեց Ռուսաստանի նաահանգիստները վերահսկելու Վաշինգտոնի որոշմանը
Ռուսաստանի կառավարությունը հայտարարեց, որ ԱՄՆ-ին թույլ չի տա Հյուսիսային Կորեա առաքվող բեռնվածքները զննելու պատրվակով վերահսկողություն իրականացնել Ռուսաստանի հեռավոր արևելքի նավահանգիստների նկատմամբ:
Ռուսաստանի պետական հեռուստատեսության երկրորդ կայանի հաղորդման համաձայն, Դումայի պաշտպանական հանձնաժողովի փոխնախագահ Անդրեյ Կրասովն ուրբաթ օրն ընդգծեց. «Ամերիկյան որևէ նավ Ռուսաստանի տարածքային ջրեր մտնելու իրավունք չունի և նման զննում իրկանացնելու ԱՄՆ-ի քայլը չի տեղավորվում միջազգային անվտանգության ապահովման սկզբունքներում»:
Անդրեյ Կրասովը հավելեց. «Միջազգային կազմակերպություններն էլ նման արտոնություն չեն տվել Վաշինգտոնին»:
«Ռուսաստանի դեմ ցանկացած անպատասխանատու քայլ համարժեք պատասխան կստանա»,-հայտարարել է Ռուսաստանի Դումայի պաշտպանական հանձնաժողովի փոխնախագահը:
ԱՄՆ-ի Կոնգրեսը օրենք է ընդունել, որն այդ երկրի ծովուժին առաքելություն է տալիս Հյուսիսային Կորեա առաքվող բեռնվածքները զննելու նպատակով, վերահսկողություն իրականացնել Ռուսաստանի հեռավոր արևելքում գտնվող Վլադիվոստոկ, Վանինո և Նախոդկա նավահանգիստների նկատմամբ: