Ռուսաստանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից արտասահմանյան նավահանգիստները վերահսկվելու նախագիծը
https://parstoday.ir/hy/news/world-i61260-Ռուսաստանը_դատապարտել_է_ԱՄՆ_ի_կողմից_արտասահմանյան_նավահանգիստները_վերահսկվելու_նախագիծը
 ՌԴ Դաշնային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևն դատապարտել է ԱՄՆ-ի կողմից արտասահմանյան նավահանգիստները վերահսկվելու նախագծի ընդունումը: Այս մասին հայտնել է Press TV հեռուստաընկերությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 06, 2017 14:11 Asia/Tehran
  • Ռուսաստանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից արտասահմանյան նավահանգիստները վերահսկվելու նախագիծը

 ՌԴ Դաշնային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևն դատապարտել է ԱՄՆ-ի կողմից արտասահմանյան նավահանգիստները վերահսկվելու նախագծի ընդունումը: Այս մասին հայտնել է Press TV հեռուստաընկերությունը:

Կոնստանտին Կոսաչևն ասել է.«ԱՄՆ-ի  ռազմածովային ուժերի կողմից արտասահմանյան նավահանգիստները վերահսկվելու մասին նախագծի ընդունումը նշանակում է պատերազմ հայտարարել»:

Կոսաչևը հստակեցրել է.«Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցները հարգվելու հարցում վստահանալու համար ԱՄՆ-ն  ՄԱԿ-ի ուժի  բազուկը չի  համարվում»:

ՌԴ Պետական դումայի  պաշտպանական հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Անդրեյ Կրասովը ևս ընդգծել է.«Ամերիկյան որևէ նավ Ռուսաստանի տարածքային ջրեր մտնելու իրավունք չունի»: 

«Ռուսաստանի դեմ ցանկացած անպատասխանատու քայլ համարժեք պատասխան կստանա»,-հայտարարել է նա:

Նշենք,որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մայիսի 5-ին ընդունել է նախագիծ, որն այդ երկրի ծովուժին թույլ  է տալիս վերահսկողություն սահմանել արտասահմանյան՝ այդ թվում Չինաստանի, Սիրիայի և Ռուսաստանի  նավահանգիստների նկատմամբ, Հյուսիսային Կորեայի դեմ կիրառված պատժամիջոցների   հարգման հարցում համոզվելու նպատակով: