Աստանայում ընթանում է երկրի պատմության ամենածավալուն ռազմական շքերթը
https://parstoday.ir/hy/news/world-i61316-Աստանայում_ընթանում_է_երկրի_պատմության_ամենածավալուն_ռազմական_շքերթը
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթանում է երկրի պատմության ամենախոշոր ռազմական շքերթը, հայտնում է NUR.kz-ը: Այն նվիրված է երկրի զինված ուժերի կազմավորման 25-ամյակին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 07, 2017 08:17 Asia/Tehran
  • Աստանայում ընթանում է երկրի պատմության ամենածավալուն ռազմական շքերթը

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթանում է երկրի պատմության ամենախոշոր ռազմական շքերթը, հայտնում է NUR.kz-ը: Այն նվիրված է երկրի զինված ուժերի կազմավորման 25-ամյակին:

 

Շքերթը բացել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը: Նա զինվորականներին ուղջունել է եւ շնորհավորել Հայրենիքի պաշտպանի օրվա ու առաջիկա Հաղթանակի օրվա առթիվ:

Անկախության հրապարակով հանդիսավոր երթով անցել են ավելի քան 5 հազար զինծառայողներ, ռազմական տեխնիկայի 300-ից ավելի տեսակներ եւ ռազմական ավիացիայի մոտ 70 միավոր ուղղաթիռներ ու օդանավեր:

Զինծառայողներին հղած ուղերձում Նազարբաեւն ընդգծել է, որ երկրի զինված ուժերը արդիականացման պատմական փուլում են:

orer.am/