Սիոնիստական ռեժիմի պատվիրակության Մանամա կատարած այցը առթել է բահրեյնցիների զայրույթը
Բահրեյնցիները ցույց են անցկացրել ի նշան բողոքի Սիոնիստական Ռեժիմի պատվիրակության Մանամա կատարած այցի դեմ:
Մանամայում Ֆիֆայի նիստին մասնակցելու նպատակով Բահրեյն է ժամանել իսրայելական մի պատվիրակություն: Ֆիֆայի նիստում քննարկվելու է Հորդանանի արևմտյան ափին իսրայելական թիմերի գործունեության մասին այդ ռեժիմի առաջարկը:
Բահրեյնի Ալ-Լո Լո հեռուստաընկերությունը հայտարարել է.«Ֆիֆայի նիստին Իսրայելի պատվիրակության մասնակցության մասին տարածված լուրը հարուցել է բահրեյնցիների զայրույթը: Ցույցի ընթացքում բահրեյնցիները դատապարտել են այդ երկրում իսրայելական պատվիրակության ներկայությունը:
Հորդանանի արևմտյան ափին իսրայելական 6 թիմերի ներկայությունը Պաղեստինի ֆուտբոլի ֆեդերացիան դեմ է համարում Ֆիֆայի կանոնադրությանը, որի համաձայն՝ մեկ ֆեդերացիայի անդամ թիմերը չեն կարող առանց թույլտվության խաղալ օտար երկրում:
Հորդանանի արևմտյան ափին Իսրայելի թիմերի ներկայությունը այդ ռեժիմի զավթողական քայլերի շարունակությունն է համարվում: