Թաիլանդի հարավում ահաբեկչության հետեւանքով ավելի քան 50 մարդ է տուժել
(last modified Wed, 10 May 2017 04:07:16 GMT )
Մայիս 10, 2017 08:37 Asia/Tehran
  • Թաիլանդի հարավում ահաբեկչության հետեւանքով ավելի քան 50 մարդ է տուժել

Թաիլանդի հարավում Պատտանի նահանգում երկու ռումբի պայթյունի հետեւանքով ավելի քան 50 մարդ է տուժել, հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Ահաբեկչությունը տեղի է ունեցել սուպերմարկետի ավտոկայանատեղի մոտ։ Առաջին ռումբը ոչ մեկին չի վնասել, բայց հաջորդ պայթյունը շատ հզոր է եղել։

Պատտանի նահանգը այն 3 շրջաններից մեկն է, որտեղ մուսուլմանական անջատողականներ են բնակվում։ Նման ահաբեկչություններն այնտեղ հաճախակի երեւույթ են։ Ահաբեկչություն կազմակերպողները պահանջում են ընդլայնված ինքնավարություն։

Այդուհանդերձ, նրանց ու միջազգային իսլամիստական խմբավորումների միջեւ կապեր դեռ չեն նկատվել։

News.am