Գերմանացիները բողոքում են Թուրքիայում տանկերի գործարան հիմնելու նախագծի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i61600-Գերմանացիները_բողոքում_են_Թուրքիայում_տանկերի_գործարան_հիմնելու_նախագծի_դեմ
Գերմանիայի կառավարությունն ու հասարակությունը դեմ են Թուրքիայում գերմանական տանկերի արտադրությանը: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է թուրքական «Türkiye» թերթի կայքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 10, 2017 11:51 Asia/Tehran
  • Գերմանացիները բողոքում են Թուրքիայում տանկերի գործարան հիմնելու նախագծի դեմ

Գերմանիայի կառավարությունն ու հասարակությունը դեմ են Թուրքիայում գերմանական տանկերի արտադրությանը: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է թուրքական «Türkiye» թերթի կայքը:

Մի կողմից գերմանական «Rheinmetall» խոշորագուն ռազմարդյուանբերական ընկերությունը երեք տարվա ընթացքում թեմայի վերաբերյալ շուրջ 20 հանդիպում է անցկացրել Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության հետ: Սակայն ընկերությանն այդպես էլ չի հաջողվել Թուրքիայում տանկերի արտադրության թույլտվություն ստանալ: «Rheinmetall»-ի հայցը պարբերաբար մերժում է նաև Բունդեսթագի համապատասխան հանձնաժողովը:

Մյուս կողմից գերմանացիների մի հոծ խումբ ցույցի է դուրս եկել՝ բողոքելով Թուրքիայում գերմանական տանկերի գործարան հիմնելու դեմ: Բեռլինում կազմակերպված ցույցի ժամանակ մարդիկ պատրաստել են տանկի մակետի, ապա ձևացնելով, թե թուրքական տանկը գրոհում է իրենց վրա, ձեռքերը վեր բարձրացնելով ընկել են գետնին:

Ցույցի ժամանակ նաև վանկարկվել է «Ոչ մի տանկ Էրդողանին» կարգախոսը, օգտագործվել են նաև նույն կարգախոսը կրող պաստառներ:

Ավելի վաղ Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության խոսնակը նշել էր, որ Թուրքիայում գործարան հիմնելու համար գերմանական ընկերությունը որևէ թույլտվության կարիք չունի: Սակայն տեխնոլոգիաների տեղափոխման համար անհրաժեշտ է կառավարության հատուկ թույլտվությունը:

Հայտնի է նաև, որ Գերմանիայի կառավարությունը մտավախություն ունի, թե գերմանական տեխնոլոգիաներով հագեցած ռազմամթերքը կարող է օգտագործվել Թուրքիայի հարավ-արևելքում՝ «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) դեմ մարտական գործողությունների ժամանակ: Ինչի պատճառով էլ նախագիծը մերժվում է:


 

panorama.am/