ԵՄ-ն մտահոգություն հայտնեց Հյուսիսային Կորեայի հրթիռային նոր փորձարկման կապակցությամբ
ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատուն Հյուսիսային Կորեայի հրթիռային նոր փորձարկման կապակցությամբ մտահոգություն հայտնեց:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մուգերինին կիրակի օրը մի հաղորդագրությամբ Հյուսիսային Կորեայի հրթիռային նոր փորձարկումը սպառնալիք համարեց աշխարհի կայունության ու անվտանգության համար:
Հյուսիսային Կորեան կիրակի օրը բալիստիկ տեսակի մեկ այլ հրթիռային փորձարկում իրականացրեց Կորեական թերակղզու հյուսիս-արևմուտքում գտնվող Քոսանգ տարածքի ափերում:
Փխենյանը, որ չնայած ՄԱԿ-ի բանաձևերին վերջին տարիներին մեծացրել է իր հրթիռային ու միջուկային փորձարկումների թիվը, անցած ապրիլին էլ երկու հրթիռային փորձարկումներ իրականացրեց, որոնք հաջող արդյունք չունեցան:
Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ տարածաշրջանում Փխենյանի դեմ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ռազմական սպառնալիքների ու հրահրումների պատճառով, այդ երկրի դեմ հավանական հարձակումները կանխելու նպատակով շարունակելու է իր միջուկային ու հրթիռային փորձարկումները: