Թրամփն ու Էրդողանն ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ հահայտարարություն են արել
https://parstoday.ir/hy/news/world-i62192-Թրամփն_ու_Էրդողանն_ահաբեկչության_դեմ_պայքարի_վերաբերյալ_հահայտարարություն_են_արել
ԱՄՆ-ի ու Թուրքիայի նախագահները հայտարարել են, թե Վաշինգտոնն ու Անկարան իրար կողքի պայքարում են ահաբեկչական խմբերի, այդ թվում` ԻԼԻՊ-ի դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 17, 2017 03:06 Asia/Tehran
  • Թրամփն ու Էրդողանն ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ հահայտարարություն են արել

ԱՄՆ-ի ու Թուրքիայի նախագահները հայտարարել են, թե Վաշինգտոնն ու Անկարան իրար կողքի պայքարում են ահաբեկչական խմբերի, այդ թվում` ԻԼԻՊ-ի դեմ:

«Ալ-Ալամ»-ի հաղորդման համաձայն, Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ հանդիպումից հետո կայացած մամլո համատեղ ասուլիսում հայտարարել է, որ ԻԼԻՊ-ն ու ՔԲԿ-ն   ահաբեկչական խմբեր են, որոնց դեմ պայքարում երկու երկրներն ընդհանուր շահեր ունեն: Հատկանշական է որ շատերի համոզմամբ, ԱՄՆ-ն ու Թուրքիան տարածաշրջանում ահաբեկչական խմբեր ստեղծող գլխավոր երկրներն են համարվում:

Էրդողանը հանդիպման ժամանակ ԻԼԻՊ-ից ու ՔԲԿ-ից բացի ահաբեկչական խմբերի շարքին է դասել «Ժողովրդի պաշտպան ջոկատներ» և «Ժողովրդավարական միավորում կուսակցություն» քրդական խմբավորումերին, որոնց հետ Սիրիայում համագործակցում է ԱՄՆ-ն:

ԱՄՆ-ի ու Թուրքիայի նախագահների այս հայտարարությունները հնչում են այն պայմաններում, երբ վերջին տարիներին այդ երկու երկրները Սիրիայում ու Իրաքում ահաբեկչական խմբերին պաշտպանելու ուղղությամբ որևէ ջանք չեն խնայել: