ՄԱԿ-ը Իսրայելից պահանջել է հարգել միջազգային օրենքները
https://parstoday.ir/hy/news/world-i62254-ՄԱԿ_ը_Իսրայելից_պահանջել_է_հարգել_միջազգային_օրենքները
Բռնագրավյալ տարածքներում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի ներկայացուցիչը Սիոնիստական ռեժիմից պահանջել է հարգել կալանավորման մասին միջազգային օրենքներն ու չափանիշները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 17, 2017 12:54 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը Իսրայելից պահանջել է հարգել միջազգային օրենքները

Բռնագրավյալ տարածքներում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի ներկայացուցիչը Սիոնիստական ռեժիմից պահանջել է հարգել կալանավորման մասին միջազգային օրենքներն ու չափանիշները:

«ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Մայքլ Լինքն ասել է.«Բողոքելով Իսրայելի բանտերում տիրող վատ պայմանների դեմ, ավելի քան 1000 պաղեստինցի գերիներ մեկ ամիս է հացադուլ են հայտարարել: Իսրայելի ռեժիմի բանտերում պահվում են շուրջ 7000 պաղեստինցի գերիներ , ինչը հակասում է մարդու իրավունքների մասին միջազգային օրենքներին»:

Մայքլ Լինքը բողոքել է պաղեստինցի գերիների վիճակի դեմ, որոնք փաստաբան ունենալու իրավունք չունեն և զրկված են  շատ իրավունքներից:

ՄԱԿ-ի ներկայացուցիչը կարևորել է պաղեստինցի գերիներին առողջապահական ծառայությունների մատուցումը, վարչական ձերբակալությունների դադարեցումը և գերիների ու ընտանիքների հանդիպումն արտոնելը:

Լինքը հայտարարել է, որ ՄԱԿ-ին փոխանցված լուրերի համաձայն, Իսրայելի բանտերում գտնվող պաղեստինցի գերիների վիճակը մտահոգիչ է: