ՄԱԿ-ը Իսրայելից պահանջել է հարգել միջազգային օրենքները
Բռնագրավյալ տարածքներում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի ներկայացուցիչը Սիոնիստական ռեժիմից պահանջել է հարգել կալանավորման մասին միջազգային օրենքներն ու չափանիշները:
«ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Մայքլ Լինքն ասել է.«Բողոքելով Իսրայելի բանտերում տիրող վատ պայմանների դեմ, ավելի քան 1000 պաղեստինցի գերիներ մեկ ամիս է հացադուլ են հայտարարել: Իսրայելի ռեժիմի բանտերում պահվում են շուրջ 7000 պաղեստինցի գերիներ , ինչը հակասում է մարդու իրավունքների մասին միջազգային օրենքներին»:
Մայքլ Լինքը բողոքել է պաղեստինցի գերիների վիճակի դեմ, որոնք փաստաբան ունենալու իրավունք չունեն և զրկված են շատ իրավունքներից:
ՄԱԿ-ի ներկայացուցիչը կարևորել է պաղեստինցի գերիներին առողջապահական ծառայությունների մատուցումը, վարչական ձերբակալությունների դադարեցումը և գերիների ու ընտանիքների հանդիպումն արտոնելը:
Լինքը հայտարարել է, որ ՄԱԿ-ին փոխանցված լուրերի համաձայն, Իսրայելի բանտերում գտնվող պաղեստինցի գերիների վիճակը մտահոգիչ է: