Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացրել է Եմենում խոլերայի տարածման մասին
https://parstoday.ir/hy/news/world-i62424-Առողջապահության_համաշխարհային_կազմակերպությունը_զգուշացրել_է_Եմենում_խոլերայի_տարածման_մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ մինչև առաջիկա 6 ամիս հավանաբար ավելի քան 200 եմենցիներ վարակվեն խոլերայով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 19, 2017 12:22 Asia/Tehran
  • Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացրել է Եմենում խոլերայի տարածման մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ մինչև առաջիկա 6 ամիս հավանաբար ավելի քան 200 եմենցիներ վարակվեն խոլերայով:

Reuters-ի հաղորդման համաձայն՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, մի հաղորդագրություն տարածելով հայտարարել է, որ վերջին շաբաթներում խոլերայի վարակով Եմենում մահացել է 242 մարդ, իսկ վարակվածների թիվ հասել է 23500-ի:

Հաղորդման համաձայն՝  առաջիկա 6 ամիսների ընթացքում Եմենում խոլերայի վարակով հիվանդների թիվը կհասնի 200 հազարի: 

Եմենի առողջապահության նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել երկրում:

Եմենի  առողջապահության նախարարությունը հայտարարել է «Նկատի առնելով Եմենում խոլերայի տարածումը, պատկան մարմիններին և ներքին ու միջազգային բոլոր կազմակերպություններին կոչ ենք անում օգնություն ցուցաբերել համաճարակի դեմ պայքարելու համար»:

2016 թ.-ի հոկտեմբերից Եմենում տարածվել է խոլերա հիվանդությունը: 

Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի դեմ իրականացված հարձակման հետևանքով մինչ այժմ այդ երկրում զոհվել են 11 հազար, և վիրավորվել հազարավոր մարդիկ: