Ամերիկացի սենատորը քննադատել է Արաբիայի տարածաշրջանային քաղաքականությունը
Ամերիկացի սենատորն Արաբիային մեղադրել է Իրանի հանդեպ «կպչուն զգայունություն» ունենալու և տարածաշրջանում խաղաղ բնակիչների սպանության մեջ:
Շաբաթ օրը, Դոնալդ Թրամփի Արաբիա ուղևորությանը զուգահեռ, «Huffington Post»-իկայքում լույս տեսած հոդվածում, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամ ՝ Քրիս Մորֆին գրել է.«Սաուդական ռեժիմն Իրանի նկատմամբ «կպչուն զգայունությամբ» է տառապում , որից էլ սկիզբ են առնում Եմենում և այլ երկրներում միջնորդավորված պատերազմները»:
Քննադատելով Արաբիայի ռեժիմի հետ Վաշինգտոնի սպառազինական համագործակցությունը, զգուշացրել է , որ ԱՄՆ-ի արտադրության զենքերն ահաբեկիչների դեմ կիրառելու փոխարեն, Ռիադը դրանք կիրառում է տարածաշրջանում, մասնավորապես Եմենում խաղաղ բնակիչներին սպանելու համար:
Նշելով, որ Արաբիան տարածաշրջանում մարդու իրավունքների հարցում ամենամութ անցյալն ունի, նա հավաստել է.«Արաբիա կատարած ուղևորության շրջանակում, երկու երկրի միջև 100 միլիարդ դոլարի սպառազինական ու համատեղ ներդրումային համաձայնագրեր են ստորագրվել»: