Արաբիայում ավարտվեց արաբական-ամերիկյան նստաշրջանը
Արաբական-իսլամական երկրների ղեկավարների հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համատեղ նիստը, առանց տարածաշրջանի երկրների համար որևէ ձեռքբերում ունենալու, կիրակի օրն ավարտվեց Արաբիայի մայրաքաղաք Ռիադում:
Արաբալեզու «Սքայ Նյուզ» լրատվական հեռուստակայանի հաղորդման համաձայն, արաբական-իսլամական և ամերիկացի պաշտոնատարները հաղորդագրություն հրապարակելով քննարկել են ահաբեկչության դիմակայման ու դրա դեմ պայքարի ուղիները:
Նիստի մասնակիցները նաև ողջունել են ահաբեկչության դեմ գործողությունները հովանավորելու համար Իրաքում ու Սիրիայում 34 հազար պահեստային ուժերի տեղակայման նախագիծը:
Այդ նիստի ընթացքում որևէ ակնարկ չի կատարվել պաղեստինցիների դեմ Սիոնիստական ռեժիմի ոճրագործություններին և այդ երկրի բռնազավթողական քաղաքականություններին:
Ռիադում գումարված նիստին ներկա էին արաբական-իսլամական ավելի քան 50 երկրների, այդ թվում Քաթարի, Քուվեյթի, Օմանի ու Էմիրությունների ներկայացուցիչները:
Իրաքի խորհրդարանի պատգամավորներն արաբական ու իսլամ աշխարհի համար ամոթալի են համարել Ռիադում գումարված նիստը:
Այս նիստն այն պայմաններում գումարվեց , երբ դրա հյուրընկալն ԱՄՆ-ի հետ միասին պարտություն են կրել Միջին Արևելքի քաղաքական կարևոր զարգացումներում և Եմենում ոճիրներ գործելու ու պատերազմ հրահրելու, ինչպես նաև ահաբեկիչներին հովանավորելու պատճառով հայտնվել են ծուղակում: