ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հակաիրանական համատեղ հայտարարությունը
Համատեղ հայտարարություն տարածելով, ԱՄՆ-ն ու Սաուդյան Արաբիան Իրանի իսլամական հանրապետությունից պահանջել են դադարեցնել տարածաշրջանային միջամտությունները:
Երկուշաբթի օրը, ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի տարածած կեղծ հայտարարության մեջ ընդգծվել է Իրանի հետ միջուկային համաձայնության որոշ կետերի վերանայման անհրաժեշտությունը:
ԱՄՆ-ն ու Սաուդյան Արաբիան անհիմն կերպով Իրանի հրթիռային ծրագիրը սպառնալիք են ներկայացրել` ուղղված միջազգային անվտանգության դեմ:
Այս հայտարարությունը հնչում է այն պայմաններում, երբ ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի և Իսրայելի ռեժիմի քաղաքականությունները վտանգել են տարածաշրջանի անվտանգությունը և նրանց տեղաշարժերը նպաստել են տարածաշրջանում ահաբեկչության, բռնության ու սպանությունների տարածմանը:
Հրթիռային հարցում Իրանը բազմիցս ընդգծել է, որ ԻԻՀ ռազմական կարողությունների զարգացումը կանխարգելիչ է և այդ ծրագրի շարունակման, տարբեր հրթիռներ կառուցելու և փորձարկելու համար Իրանը որևէ մեկից թույլտվություն չի ստանալու:
Լիբանանի Հեզբոլլահը ժողովրդի աջակցությամբ ծառայում է երկրի ազգային շահերի ապահովմանը և միշտ Իսրայելի ռեժիմի հարձակումներից պաշտպանել է Լիբանանի ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: