Մոգերինի. Ղարաբաղյան հիմնահարցը չունի ռազմական լուծում
https://parstoday.ir/hy/news/world-i62792-Մոգերինի._Ղարաբաղյան_հիմնահարցը_չունի_ռազմական_լուծում
Ղարաբաղյան հիմնահարցը չունի ռազմական լուծում, եւ Եվրոպական միությունը լիովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերը: Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 24, 2017 08:52 Asia/Tehran
  • Մոգերինի. Ղարաբաղյան հիմնահարցը չունի ռազմական լուծում

Ղարաբաղյան հիմնահարցը չունի ռազմական լուծում, եւ Եվրոպական միությունը լիովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերը: Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերը՝ ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ:

Կարեւորելով Եվրոպական միության սկզբունքային դիրքորոշումը՝ հիմնահարցի խաղաղ հանգուցալուծմանը այլընտրանքի բացակայության վերաբերյալ,ԱԳ նախարարի պաշտոնակատար Նալբանդյանը նշեց, որ Ադրբեջանը շարունակում է չկատարել Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները, թեեւ դրանց կարեւորությունը շարունակաբար ընդգծվում է, ներառյալ՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ վերջերս Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ:

NEWS.am