Ամերիկացիները ի աջակցություն պաղեստինցի բանտարկյալների, ցույց են անցկացրել Նյու-Յորքում
https://parstoday.ir/hy/news/world-i62856-Ամերիկացիները_ի_աջակցություն_պաղեստինցի_բանտարկյալների_ցույց_են_անցկացրել_Նյու_Յորքում
Նյու-Յորքի բնակիչները ի նշան աջակցության պաղեստինցի բանտարկյալների, ցույց են անցկացրել: Նրանք քննադատել են Սիոնիստական ռեժիմի քայլերը պաղեստինցիների դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 25, 2017 13:07 Asia/Tehran
  • Ամերիկացիները  ի աջակցություն  պաղեստինցի բանտարկյալների, ցույց են անցկացրել Նյու-Յորքում

Նյու-Յորքի բնակիչները ի նշան աջակցության պաղեստինցի բանտարկյալների, ցույց են անցկացրել: Նրանք քննադատել են Սիոնիստական ռեժիմի քայլերը պաղեստինցիների դեմ:

Լիբանանյան Ալ-Մայադին հեռուստակայանը հաղորդել է, որ  մայիսի 24-ին խաղաղության պաշտպան ակտիվիստներն ու պաղեստինցիների աջակիցները  Նյու-Յորքի Թայմս հրապարակում ցույց են անցկացրել ի աջակցություն Իսրայելի  ռեժիմի բանտերում տառապող պաղեստինցիների: 

Ցուցարարները ԱՄՆ-ի մի քանի նահանգներից էին հավաքվել Նյու-Յորքում: 

Ցուցարարները կարգախոսներ են վանկարկել Սիոնիստական ռեժիմի կողմից հացադուլի դիմած պաղեստինցի կալանավորների նկատմամբ կիրառված բռնությունների դեմ:

Ապրիլի 17-ից ի վեր Սիոնիստական ռեժիմի բանտերում կալանավորված պաղեստինցիները հացադուլ են հայտարարել: 

Մինչ այժմ 2000 պաղեստինցի բանտարկյալներ միացել են հացադուլի շարժմանը: Շուրջ 6000 պաղեստինցի կալանվորված են Իսրայելի բանտերում: