Ամերիկացիները ի աջակցություն պաղեստինցի բանտարկյալների, ցույց են անցկացրել Նյու-Յորքում
Նյու-Յորքի բնակիչները ի նշան աջակցության պաղեստինցի բանտարկյալների, ցույց են անցկացրել: Նրանք քննադատել են Սիոնիստական ռեժիմի քայլերը պաղեստինցիների դեմ:
Լիբանանյան Ալ-Մայադին հեռուստակայանը հաղորդել է, որ մայիսի 24-ին խաղաղության պաշտպան ակտիվիստներն ու պաղեստինցիների աջակիցները Նյու-Յորքի Թայմս հրապարակում ցույց են անցկացրել ի աջակցություն Իսրայելի ռեժիմի բանտերում տառապող պաղեստինցիների:
Ցուցարարները ԱՄՆ-ի մի քանի նահանգներից էին հավաքվել Նյու-Յորքում:
Ցուցարարները կարգախոսներ են վանկարկել Սիոնիստական ռեժիմի կողմից հացադուլի դիմած պաղեստինցի կալանավորների նկատմամբ կիրառված բռնությունների դեմ:
Ապրիլի 17-ից ի վեր Սիոնիստական ռեժիմի բանտերում կալանավորված պաղեստինցիները հացադուլ են հայտարարել:
Մինչ այժմ 2000 պաղեստինցի բանտարկյալներ միացել են հացադուլի շարժմանը: Շուրջ 6000 պաղեստինցի կալանվորված են Իսրայելի բանտերում: