Նավթի համաշխարհային գները նվազում են
https://parstoday.ir/hy/news/world-i62906-Նավթի_համաշխարհային_գները_նվազում_են
Լոնդոնի և Նյու Յորքի առևտրային բորսաներում նավթի համաշխարհային գները նվազել են: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 26, 2017 13:31 Asia/Tehran
  • Նավթի համաշխարհային գները նվազում են

Լոնդոնի և Նյու Յորքի առևտրային բորսաներում նավթի համաշխարհային գները նվազել են: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն:

Լոնդոնի «ICE» բորսայում «Brent» տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսները նվազել են 0.76 տոկոսով, կազմելով 50.93 դոլար բարելի դիմաց:

Նշվում է, որ «Brent» տեսակի նավթի գները 51 դոլարից վերջին անգամ նվազել են 2017 թ.-ի մայիսի 15-ին:

Նյու Յորքի (NYMEX) բորսայում « WTI» տեսակի թեթև նավթի հուլիսյան ֆյուչերսները նվազել են 0.31 տոկոսով՝ կազմելով բարելի դիմաց 48.65 դոլար:

operativ.am/