Մերկելն ընդգծեց եվրոպական երկրների միասնականության անհրաժեշտությունը
Գերմանիայի կանցլերը ԵՄ-ի անդամներին կոչ արեց ԱՄՆ-ի հետ կապված նոր կասկածների ու այլ մարտահրավերների կապակցությամբ պահպանել իրենց միասնականությունը:
«Ասոշիեյթեդ դպրես»-ի հաղորդման համաձայն, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կիրակի օրը Բայերնում հայտարարեց. «Նկատի առնելով անցյալի փորձը, ավարտին է հասել այն ժամանակաշրջանը, երբ հնարավոր էր լիովին հավատք ընծայել ուրիշներին»:
Մերկելի ակնարկը վերաբերում է G7-ի գագաթնաժողովում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշմանը, որի համաձայն կլիմայական փոփոխություններին և Երկրագնդի ջերմաստիճանի բարձրացմանը վերաբերող համաձայնության հանդեպ հովանավորությունը շարունակելու համար Վաշինգտոնն առավել երկար ժամանակի կարիք ունի:
Գերմանիայի կանցլերն ընդգծելով ԱՄՆ-ի ու Բրիտանիայի միջև բարեկամական հարաբերություններն, ասաց. «Այդուհանդերձ եվրոպացիներն իրենք պիտի տնօրինեն իրենց ճակատագիրը»:
Շաբաթ օրը Իտալիայում գումարված աշխարհի արդյունաբերական 7 երկրների՝ G7-ի գագաթնաժողովը կլիմայական փոփոխությունների շուրջ ԱՄՆ-ի դիրքորոշումների պատճառով ավարտվեց առանց որոշակի արդյունքի:
Մերկելն այդ գագաթնաժողովի ավարտին անընդունելի բնութագրեց կլիմայական փոփոխությունների շուրջ G7-ում ծավալված զրույցները: