Որքա՞ն է կշռում Երկրի բնակչությունը
https://parstoday.ir/hy/news/world-i63168-Որքա_ն_է_կշռում_Երկրի_բնակչությունը
Երկրի ամբողջ բնակչությունը կշռում է մոտ 287 մլն տոննա։ Նման եզրակացության են հանգել բրիտանացի մասնագետները , հայտնում է Oane. –ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 29, 2017 11:20 Asia/Tehran
  • Որքա՞ն է կշռում Երկրի բնակչությունը

Երկրի ամբողջ բնակչությունը կշռում է մոտ 287 մլն տոննա։ Նման եզրակացության են հանգել բրիտանացի մասնագետները , հայտնում է Oane. –ը։

Ընդ որում 15 մլն տոննան բաժին է ընկնում ամենագեր մարդկանց, իսկ 3․5 մլն տոննան՝ գիրության հակում ունեցողներին։ Հետազոտության հիմքում Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) տվյալներն են։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Երկրի բնակչի միջին քաշը 62 կգ է։

Այս հետազոտության գլխավոր խնդիրն է լայն հասարակայնության ուշադրությունը գրավել ճարպակալման խնդրի նկատմամբ, որն առավել արդիական է ԱՄՆ-ի համար՝ ամերիկացիների 70 տոկոսը ավելորդ քաշ ունի։ Եթե ամբողջ աշխարհի բնակիչների քաշը լիներ այնքան, որքան ամերիկացիներինը, ապա մարդկության ընդհանուր զանգվածը կավելանար 58 մլն տոննայով, ինչը համազոր է 1 միլիարդով բնակչության աճին։ Փորձագետները հիշեցնում են, որ Երկրի հարստությունները անվերջանալի չեն, սպառողների քանակի , ինչպես նաեւ մեկ սպառողին բաժին ընկնող պահանջների աճից Երկրի պաշարներն ավելի արագ են սպառվում։

News.am