ՆԱՏՕ-ն անդամ երկրներին կոչ է արել հովանավորել Վրաստանի անդամակցությունը
https://parstoday.ir/hy/news/world-i63214-ՆԱՏՕ_ն_անդամ_երկրներին_կոչ_է_արել_հովանավորել_Վրաստանի_անդամակցությունը
ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Վեհաժողովը երկուշաբթի օրն անդամ երկրներին կոչ է արել հովանավորել այդ կազմակերպությանն անդամակցելու ուղղությամբ Վրաստանի ջանքերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 30, 2017 03:04 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ն անդամ երկրներին կոչ է արել հովանավորել Վրաստանի անդամակցությունը

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Վեհաժողովը երկուշաբթի օրն անդամ երկրներին կոչ է արել հովանավորել այդ կազմակերպությանն անդամակցելու ուղղությամբ Վրաստանի ջանքերը:

Համաձայն «Շին Հուա» լրատվական գործակալության հաղորդման, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Վեհաժողովը դաշինքի անդամ երկրներին կոչ է արել  նախքան Թբիլիսիում գումարված չորսօրյա նստաշրջանի ավարտը, ՆԱՏՕ-ին այդ երկրի անդամակցության հանդեպ գործնական ու քաղաքական  հովանավորություն ցուցաբերել:

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Պաոլո Ալեյը անշել է, որ կազմակերպությունը ողջունում է նոր անդամների ներկայությունը, հավելելով. «Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին այս կազմակերպության համար մեծ նշանակություն ունի»:

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Վեհաժողովին մասնակցած Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ընդգծելով այդ կազմակերպությանն անդամակցելու համար իր երկրի վճռականությունը, հույս է հայտնել, որ Վրաստանի անդամակցությամբ ՆԱՏՕ-ն առավել հզոր կդառնա:

ՆԱՏՕ-ի չորսօրյա նստաշրջանն ուրբաթ օրն իր աշխատանքն սկսեց Թբիլիսիում: