Գերմանիան շուտով կորոշի՝ հանե՞լ իր զինվորներին Ինջիրլիքի ռազմաբազայից, թե՞ ոչ
https://parstoday.ir/hy/news/world-i63252-Գերմանիան_շուտով_կորոշի_հանե_լ_իր_զինվորներին_Ինջիրլիքի_ռազմաբազայից_թե_ոչ
Առաջիկա 2 շաբաթվա ընթացքում Գերմանիան որոշում կկայացնի, թե արդյոք Թուրքիայի Ինջրիլիք ռազմաբազայում ծառայություն իրականացնող գերմանացի զինվորները կհեռանան այնտեղից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 30, 2017 09:58 Asia/Tehran
  • Գերմանիան շուտով կորոշի՝ հանե՞լ իր զինվորներին Ինջիրլիքի ռազմաբազայից, թե՞ ոչ

Առաջիկա 2 շաբաթվա ընթացքում Գերմանիան որոշում կկայացնի, թե արդյոք Թուրքիայի Ինջրիլիք ռազմաբազայում ծառայություն իրականացնող գերմանացի զինվորները կհեռանան այնտեղից:


«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, այդ մասին  հայտնել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության մի պաշտոնյա, որը, սակայն չի հրապարակել իր անունը:

Նա մասնավորապես ասել է. «Թուրքական կողմի հետ Ինջիրլիքի հարցում բանակցությունները շարունակում ենք, փորձելու ենք մինչև հունիսի կեսերը հասնել որևէ լուծման»:

Աղբյուրը հիշեցնում է, որ այն բանից հետո, երբ Թուրքիայի իշխանությունները թույլ չտվեցին Գերմանիայի պատգամավորներին հանդիպել Ինջիրլիքի գերմանացի զինվորների հետ,  օրակարգ եկավ ռազմաբազայից նրանց դուրսբերման հարցը:

Գերմանացի մի շարք պաշտոնյաներ, այդ թվում և կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, որ գերմանացի զինվորների համար այլընտրանքային տարբերակ կարող է հանդիսանալ Հորդանանի ռազմաբազան:


Աղբյուր` Panorama.am