Ֆիլիպինների օդուժը հարվածել է յուրայիններին. կան զոհեր և վիրավորներ
https://parstoday.ir/hy/news/world-i63448-Ֆիլիպինների_օդուժը_հարվածել_է_յուրայիններին._կան_զոհեր_և_վիրավորներ
Ֆիլիպինների հարավային Մարավի քաղաքում իսլամիստների դեմ պայքարի շրջանակներում երկրի օդուժի ավիահարվածների արդյունքում զոհվել է առնվազն 10 ֆիլիպինցի զինվորական, հայտնում է BBC-ն:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 01, 2017 16:23 Asia/Tehran
  • Ֆիլիպինների օդուժը հարվածել է յուրայիններին. կան զոհեր և վիրավորներ

Ֆիլիպինների հարավային Մարավի քաղաքում իսլամիստների դեմ պայքարի շրջանակներում երկրի օդուժի ավիահարվածների արդյունքում զոհվել է առնվազն 10 ֆիլիպինցի զինվորական, հայտնում է BBC-ն:

«Զինվորականների խումբը հայտնվել է մեր սեփական օդային հարվածների տակ: Մենք կորուստներ ենք ունեցել՝ 10-ը զոհվել են, 8-ը՝ վիրավորվել», - հայտնել է երկրի պաշտպանության նախարարը:

«ԻԼԻՊ»-ի հետ կապված ահաբեկիչները մայիսի 23-ին գրավել են մոտ 200 հազար բնակչություն ունեցող Մարավի քաղաքը, որի համար կառավարական զորքերի և իսլամիստների միջև մարտերը շարունակվում են մինչ օրս:

armedia.am