Ամերիկացի սենատորը քննադատել է Վաշինգտոնի կողմից Ռիադին ցուցաբերվող աջակցության կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i63472-Ամերիկացի_սենատորը_քննադատել_է_Վաշինգտոնի_կողմից_Ռիադին_ցուցաբերվող_աջակցության_կապակցությամբ
ԱՄՆ-ի կոնգրեսի սենատոր Ռան Փոլը Սաուդյան Արաբիային ԻԼԻՊ-ի և Ալ-Քաիդայի աջակիցը համարելով, քննադատել է Վաշինգտոնին` Ռիադին սպառազինություն վաճառելու կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 01, 2017 14:51 Asia/Tehran
  • Ամերիկացի սենատորը քննադատել է Վաշինգտոնի կողմից Ռիադին ցուցաբերվող աջակցության կապակցությամբ

ԱՄՆ-ի կոնգրեսի սենատոր Ռան Փոլը Սաուդյան Արաբիային ԻԼԻՊ-ի և Ալ-Քաիդայի աջակիցը համարելով, քննադատել է Վաշինգտոնին` Ռիադին սպառազինություն վաճառելու կապակցությամբ:

Չորեքշաբթի օրը Ron Paul Liberty report կայքին տված հարցզրույցոմ, անդրադառնալով Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի դեմ իրականացրած ռազմական հարձակմանը,  սենատոր Ռան Փոլն ասել է.-«ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի միջև սպառազինական գործարքը պետք է քննարկվի ԱՄՆ-ի կոնգրեսում»:

Հանրապետական  սենատորը Եմենի իրավիճակը և հատկապես այդ երկրի անզեն քաղաքացիների կոտորածը մարդկային աղետ համարելով ասել է.-«Սաուդյան Արաբիան Եմենում այդ ոճրագործություններն իրականացնում է ամերիկյան զենքերով»:

Ռան Փոլը հստակեցրել է.-«Ամերիկացիների իրավունք է տեղյալ լինել Եմենի ժողովրդի վիճակի մասին»:

Նշելով, որ ԱՄՆ-ի վարած քաղաքականությունների արդյունքում Սիրիայում ստեղծվել ԻԼԻՊ ահաբեկչական խումբը, Ռան Փոլն ասել է.-«Նման սցենարի կրկնությունը կարող է Եմենում ուժեղացնել Ալ-Քաիդայի դիրքերը»:

2015 թ.-ի մարտին Սաուդյան Արբիայի կողմից Եմենի դեմ հրահրված պատերազմի հետևանքով մինչ այժմ այդ երկրում զոհվել և վիրավորվել են տասնայկ հազարավոր մարդիկ: