Հռոմի Պապը քննադատել է աշխարհում զենքի վաճառքը
Աշխարհի կաթոլիկների հոգևոր առաջնորդն աշխարհի բոլոր հզոր երկրներին կոչ է արել դադարեցնել զենքի վաճառքը և պատերազմները:
Ըստ «Իլ սոլե» օրաթերթի կայքի հաղորդման, Ֆրանցիսկոս Ա. Պապն իր ուղերձում, որը հրապարակվել է յոթ լեզուներով, քննադատել է հզոր պետություններին ՝ պատերազմ շղթայազերծելու և զենք վաճառելու համար:
Նշելով, որ աշխարհում զենք արտադրող և վաճառողների մեծ մասը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներն են, Հռոմի Պապն ավելացրել է .«Սա զավեշտական փոքրիկ պարադոքս է , որ խոսվում է խաղաղության ու անվտանգության մասին և միաժամանակ զենքեր են վաճառվում և պատերազմներ են տեղի ունենում»:
Ֆրանցիսկոս Պապը բազմիցս քննադատել է աշխարհում զենքի վաճառքը , հավաստելով, որ ահաբեկչական հարձակումների հետևում կանգնած են զենքեր արտադրողներն ու առևտրականները:
Մեծ ուժերի կողմից Սաուդյան Արաբիային զենքի վաճառքը մշտապես քննադատվել ու դատապարտվել է մարդու իրավունքների պաշտպան կառույցների ու խմբերի կողմից: