Մուսավյան.«Թրամփը փորձում է սրել Իրանի և Արաբիայի միջև լարվածությունը»
Իրանցի նախկին դիվանագետն ասել է.«ԱՄՆ նախագահը Իսրայել-Արաբիա-ԱՄՆ եռանկյունին ստեղծելով մտադիր է, համագործակցություն խրախուսելու փոխարեն, սրել Իրանի և Արաբիայի միջև առկա լարվածությունը»:Այս մասին հայտնել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
Շաբաթ օրը Իտալիայի Բոլոնիա քաղաքում կայացած «Գիտության դիվանագիտությունը» թեմայով մեկ օրյա նիստում ԱՄՆ Փրինսթոնի համալսարանի դասախոս Հոսեյն Մուսավյանը նշել է.«Դոնալդ Թրամփը ցանկանում է, Իրանի և Արաբիայի միջև առկա լարվածությունը սրելով և մարդու իրավունքների ու ահաբեկչության անվան տակ նոր շրջափակումներ պարտադրելով, Իրանին զրկել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի տնտեսական շահերից»:
Հոսեյն Մուսավյանը հստակեցրել է.«Իրանի դեմ Իսրայել-Արաբիա-ԱՄՆ եռանկյունու համագործակցությունը տարածաշրջանային ու միջազգային հետևանքներ է ունենալու, և Իրանի ու Արաբիայի միջև առկա լարվածության սրումը խորացնելու է սուննիների ու շիաների տարաձայնությունները և տարածաշրջանում տիրող ճգնաժամերը»:
«Հետևելով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի օրինակին հնարավոր կլինի վերջ դնել Միջին Արևելքը զանգվածային կոտորածի զենքերից մաքրելու փակուղուն»․ ասել է նա: