Հունիս 06, 2017 07:43 Asia/Tehran
  • Բրիտանիայի մուսուլմանների խորհուրդը պատրաստ է կառավարության հետ համագործակցել ահաբեկչության դեմ

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` Բրիտանիայի մուսուլմանների խորհուրդը երկուշաբթի օրը մի հաղորդագրությամբ դատապարտելով շաբաթ գիշեր Լոնդոնում իրականացված ահաբեկչական հարձակումները հայտարարել է, որ ծայրահեղականության ու ահաբեկչության տարածման դեմ պայքարում համագործակցում է Բրիտանիայի կառավարության հետ:

Բրիտանիայի մուսուլմանների խորհուրդն այս հաղորդագրության մեջ նշել է. «Բրիտանիայի մուսուլմանները քննադատում են այս հարձակումները և շարունակելու են աջակցել ոստիկանության և անվտանգության ուժերի աշխատակիցներին»:

Բրիտանիայի մուսուլմանների խորհուրդն իր նողկանքը հայտնելով ծայրահեղական գաղափարների հանդեպ, ընդգծել է. «Այս գաղափարախոսության համաձայն` սպանությունն ու ատելությունը քողարկվում են իսլամ կրոնով, սակայն ահաբեկիչների նման քայլերը հակասում են իսլամի ոգուն և որևէ բացատրություն չունեն»:

 

Պիտակ