4 հայ` մոլորակի միլիարդատերերի ցանկում. Forbes
https://parstoday.ir/hy/news/world-i6391-4_հայ_մոլորակի_միլիարդատերերի_ցանկում._forbes
Forbes-ը հրապարակել է 2016թ մոլորակի միլիարդատերերի ցանկը, որում ընդգրկված են 4 հայ գործարարներ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 02, 2016 05:33 Asia/Tehran
  • 4 հայ` մոլորակի միլիարդատերերի ցանկում. Forbes

Forbes-ը հրապարակել է 2016թ մոլորակի միլիարդատերերի ցանկը, որում ընդգրկված են 4 հայ գործարարներ։

Սերգեյ Գալիցկի (Հարությունյան) – $5.7 միլիարդ

Հայ միլիարդատերերից ամենաբարձր վարկանիշն ունի Սերգեյ Գալիցկին (Հարությունյան): Միլիարդատերը 5,7 միլիարդ դոլար կարողությամբ զբաղեցրել է 219-րդ տեղը: Գալիցկին հանդիսանում է նաև «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի սեփականատերը:

Սամվել Կարապետյան – $3.1 միլիարդ

«Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը գտնվում է վարկանիշային աղյուսակի 549-րդ տեղում՝ 3,1 մլրդ կարողությամբ։

Էդուարդո Էռնեկյան – $2.2 միլիարդ

2.2 միլիարդ դոլար կարողությամբ 810-րդ հորիզոնականում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը:

Դանիլ Խաչատուրով – $1.4 միլիարդ

Դանիլ Խաչատուրովը` 1.4 մլրդ դոլար կարողությամբ, զբաղեցրել է 1275-րդ հորիզոնականը: Խաչատուրովը «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության ղեկավարն է:

Forbes-ի գնահատմամբ՝ աշխարհի ամենահարուստ մարդ է ճանաչվել Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, ում կարողությունը գնահատվում է 75 միլիարդ դոլար:

67 միլիարդ դոլարով երկրորդ տեղում է է Zara ընկերության հիմնադիր Ամանսիո Օրտեգան, իսկ երրորդն է ներդրող և ֆինանսիստ Ուորեն Բաֆեթը` 60.8 միլիարդ դոլար կարողությամբ: