Պուտինը Կատարի էմիրի հետ քննարկել է ճգնաժամային իրավիճակը
Հունիս 07, 2017 04:16 Asia/Tehran
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ու Կատարի էմիր Տամիմ Բեն Համադ Ալ Տանին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Կատարի շուրջ ստեղծված իրավիճակը։
Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են ռուս- կատարական համագործակցության հարցերը, նախեւառաջ առեւտրատնտեսական ու ներդրումային ոլորտներում։ Այդ համատեքստում զրուցակիցները բարձր են գնահատել 2017-ի ապրիլին կայացած՝ երկկողմանի Միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքները։
Պուտինը հաստատել է Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը՝ ճգնաժամային իրավիճակները քաղաքական- դիվանագիտական մեթոդներով, երկխոսության ճանապարհով լուծելու օգտին։
News.am
Պիտակ