ՌԴ-ն և ՉԺՀ-ն ամրապնդում են ռազմական համագործակցությունը
https://parstoday.ir/hy/news/world-i63984-ՌԴ_ն_և_ՉԺՀ_ն_ամրապնդում_են_ռազմական_համագործակցությունը
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է առաջիկա երեք տարիների համար Ռուսաստանի և Չինաստանի միջև ռազմական ոլորտում համագործակցության զարգացման ճանապարհային քարտեզ ստորագրելու մտադրության մասին, հայտնում է Newsru.com-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 07, 2017 12:57 Asia/Tehran
  • ՌԴ-ն և ՉԺՀ-ն ամրապնդում են ռազմական համագործակցությունը

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է առաջիկա երեք տարիների համար Ռուսաստանի և Չինաստանի միջև ռազմական ոլորտում համագործակցության զարգացման ճանապարհային քարտեզ ստորագրելու մտադրության մասին, հայտնում է Newsru.com-ը:

«Կարևոր է, որ Ռուսաստանը և Չինաստանը պատրաստ են համատեղ ջանքերով պաշտպանել խաղաղությունը և ամրապնդել միջազգային անվտանգությունը», - նշել է Շոյգուն:

Պաշտպանության նախարարն ընդգծել է, որ Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները «գտնվում են բարձր մակարդակի վրա և կայուն զարգանում են»:

Չինաստանի պաշտպանության նախարարն իր հերթին հիշեցրել է երկու երկրների պաշտպանության նախարարությունների համատեղ լայնածավալ միջոցառումների մասին, որոնք կողմերը մտադիր են իրականացնել 2017 թվականի ընթացքում:

armedia.am