Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների միջազգային արձագանքը
https://parstoday.ir/hy/news/world-i64000-Թեհրանում_տեղի_ունեցած_ահաբեկչական_հարձակումների_միջազգային_արձագանքը
Տարբեր երկրների պաշտոնյաներ ու ղեկավարներ դատապարտել են ԻԼԻՊ-ի կողմից Իրանի իսլամական հանրապետության հիմնադրի սրբավայր դամբարանի և խորհրդարանի շենքի վրա իրականացված հարձակումները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 07, 2017 15:11 Asia/Tehran
  • Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների միջազգային արձագանքը

Տարբեր երկրների պաշտոնյաներ ու ղեկավարներ դատապարտել են ԻԼԻՊ-ի կողմից Իրանի իսլամական հանրապետության հիմնադրի սրբավայր դամբարանի և խորհրդարանի շենքի վրա իրականացված հարձակումները:

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հրապարակել է հաղորդագրություն, որում նշել է.«Իրանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները, որոնց պատասխանատվությունն ստանձնել է ԻԼԻՊ-ը, ցույց են տալիս, որ ահաբեկիչները  հանգիստ չեն մնա»:

Դատապարտելով ԻԼԻՊ-ի հարձակումները, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծել է.«Այդ դեպքերը մեկ անգամ ևս հիշեցնում են ահաբեկչության դեմ միասնական ջանքերի և իսլամական երկրների հետ միավորվելու  անհրաժեշտությունը»:

Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը խստագույն կերպով դատապարտել է  Թեհրանում ԻԼԻՊ-ի իրականացրած  ահաբեկչական հարձակումները: 

Ֆրանսիայի Սենատի Արտաքին կապերի կոմիտեի նախագահի տեղակալ Նաթալի Գուլեն ասել է.«ԻԼԻՊ-ն այդ հարձակումներով Իրանի կառավարությունն ու ժողովրդավարությունն  է թիրախ դարձրել»:

Իր սաուդցի պաշտոնակցի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Գերմանիայի ԱԳ նախարար՝ Զիգմար Գաբրիելը դատապարտել է Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները:

Իր Twitter-ի էջում  Լիտվայի ԱԳ նախարարությունը ևս ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների  կապակցությամբ,որի հետևանքով մարդիկ են զոհվել ու վիրավորվել: